«Ռենի» հարձակվողը կարող է հայտնվել բանտում

«Ռեն Բ»-ի կենտրոնական հարձակվող Մաթիս Լամբուրդը կարող է հայտնվել բանտում:

18-ամյա ֆուտբոլիստը վթարի է ենթարկվել: Նա վրաերթի է ենթարկել 51-ամյա կնոջը, ով դեպքից վեց օր անց մահացել է ստացած վնասվածքներից։

Օգոստոսի 23-ին Ռենի դատարանում նիստ է տեղի ունենալու, որին կանչել են Մաթիսին։ Նա մեղադրվում է դիտավորյալ սպանության, ինչպես նաև անվտանգության կանոնները խախտելու մեջ։