«Նապոլին» տեղեկացրել է «Չելսիին» Վիկտոր Օսիմհենի տրանսֆերային արժեքի իջեցման մասին

Շշուկները վաղուց են կապում նիգերիացի հարձակվող Վիկտոր Օսիմհենին «Չելսիի» հետ: Ինչպես հաղորդում է Metro-ն իր էջերում՝ հղում անելով Իտալիայի աղբյուրներին, «Նապոլին» լոնդոնյան ակումբին տեղեկացրել է, որ Օսիմհենի գինը իջեցվել է մինչև 100 միլիոն եվրո։

Հարկ է նշել, որ 25-ամյա Օսիմհենի գործող պայմանագիրը ներառում է 130 միլիոն եվրոյի գնման տարբերակ։ Այնուամենայնիվ, «Նապոլին» պատրաստ է նիգերիացուն վաճառել ավելի ցածր գումարով։

Հավելենք, որ Ռոմելու Լուկակուն կարող է տեղափոխվել «Նապոլի»։ Բելգիացին ցանկանում է տեղափոխվել Նեապոլ և վերամիավորվել մարզիչ Անտոնիո Կոնտեի հետ: