«Մոնակոն» ներկայացրել է ակումբի 100-ամյակի հոբելյանական մրցաշրջանի նոր տնային մարզահագուստը 🎥

«Մոնակոն» և Kappa ապրանքանիշը ներկայացրել են տնային նոր համազգեստը, որը ֆուտբոլիստները կկրեն ակումբի հոբելյանական` 2024/25 մրցաշրջանում:

Տնային համազգեստը լի է հղումներով «Մոնակոյի» պատմությանը, մասնավորապես այն մրցաշրջաններին, որոնցում մոնեգասկները հաղթել են առաջնությունը:

8 անգամ Ֆրանսիայի չեմպիոն դարձած «Մոնակոն» նշում է իր հարյուրամյակը։