Լուիս դե լա Ֆուենտե. «Ես չէի փոխի իսպանիացի ֆուտբոլիստին գերմանացու հետ»

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն քառորդ եզրափակչի Գերմանիայի հետ խաղից առաջ պատասխանել է ֆավորիտների մասին հարցին։

– Իսպանիան ավելի լավն է, քան Գերմանիան:
– Ով ձեզ սա ասել է, ստել է։ Ես ասացի, որ լավ թիմ ունեմ։ Այո, ես իմ խաղացողներից ոչ մեկին չէի փոխանակի գերմանացիների հետ, ինձ համար իմ խաղացողները լավագույնն են։

– Եթե վաղը հաղթես, կդառնա՞ս Եվրոյի գլխավոր ֆավորիտը:
– Ոչ: Երբ դուրս ես գալիս փլեյ-օֆֆ, խաղում են միայն լավագույնները: Չգիտեմ, թե ով կանցնի վաղը, կլինի ֆավորիտ, բայց մենք եկել ենք այստեղ՝ պայքարելու տիտղոսի համար»,- Դե լա Ֆուենտեի խոսքերն է մեջբերում Marca-ն։

Իսպանիա-Գերմանիա հանդիպումը կկայանա հուլիսի 5-ին։