Լիոնել Մեսսին COPA AMERICA-ի 3 խաղում 1 միավոր ունի «գոլ+փոխանցում» համակարգով

Լիոնել Մեսսին COPA AMERICA-ի 3 խաղում 1 միավոր ունի «գոլ+փոխանցում» համակարգով։

Արգենտինայի հավաքականի 37-ամյա ավագն արդյունավետ չգործեց Էկվադորի հետ մրցաշարի քառորդ եզրափակչի խաղում (1:1, 11-մետրանոցներով՝ 4:2):

Հետխաղյա հարվածաշարում հարձակվողն առաջինը հարվածեց ու վրիպեց:

Մրցաշարի երեք խաղում Մեսսին գոլեր չի խփել, ունի մեկ գոլային փոխանցում՝ Լաուտարո Մարտինեսին Կանադայի հավաքականի հետ խաղում։