Կիլիան Մբապպե․ «Իմ պատմությունը «Ռեալում» այլ կլինի»

Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապպեն խոսել է Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին EURO-2024-ի քառորդ եզրափակչում կայանալիք դիմակայությունից առաջ։

«Մեծ պատիվ է խաղալ նրա դեմ, բոլորը գիտեն, թե որքան եմ ես հիանում այս խաղացողով։ Մենք դեռ շփվում ենք։ Նա կմնա ֆուտբոլի լեգենդ, բայց մենք հույս ունենք հաղթել վաղը։

Ես հարգում եմ նրան։ Նա եզակի է։ Բայց ես ուզում եմ գնալ իմ ճանապարհով։ Հուսով եմ, որ «Ռեալում» մեծ էջ կգրեմ, բայց դա այլ կերպ կլինի»,- Մբապպեի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։

Պորտուգալիան և Ֆրանսիան միմյանց կհանդիպեն հուլիսի 5-ին։