Կիլիան Մբապպե․ «Կրիշտիանու Ռոնալդուն եզակի է, բայց հուսով եմ, որ այսօր կհիասթափվի»

Ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապպեն կիսվել է իր կարծիքով Պորտուգալիայի հավաքականի աստղ Կրիշտիանու Ռոնալդուի մասին։

«Նա եզակի է: Կրիշտիանու Ռոնալդուի նման երբեք չի լինի: Նա ոգեշնչեց մի ամբողջ սերունդ:

Բայց ես հույս ունեմ, որ ուրբաթ օրը նա կհիասթափվի»,- Մբապպեի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Հուլիսի 5-ին Ֆրանսիան Եվրոպայի 2024 թվականի առաջնության քառորդ եզրափակիչում կհանդիպի Պորտուգալիայի հետ։