ՈւԵՖԱ-ն տուգանել է Ջուդ Բելինգհեմին և մեկ խաղով որակազրկել

Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը ՈՒԵՖԱ-ի կողմից տուգանվել է 30 հազար եվրոյով և որակազրկվել մեկ խաղով՝ Գերմանիայում ընթացող Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակչում Սլովակիայի հավաքականի դեմ գոլ խփելուց հետո անպարկեշտ ժեստի համար, հայտնում է BBC-ի լրագրող Դեն Ռոանը սոցիալական ցանցի իր X էջում։

Հաղորդվում է նաև, որ որակազրկումն ուժի մեջ չի մտնում անմիջապես և նախատեսում է մեկ տարի փորձաշրջան՝ հաշվարկված սույն որոշման օրվանից։

Անգլիայի հավաքականը դուրս եկավ մրցաշարի քառորդ եզրափակիչ, որտեղ կխաղա Շվեյցարիայի հետ։ Այս թիմերի միջեւ հանդիպումը կկայանա շաբաթ օրը՝ հուլիսի 6-ին։