Յոզուա Կիմիխը այս ամառ կհեռանա թիմից

Հավանական է, որ Մյունխենի «Բավարիայի» առանցքային կիսապաշտպան Յոզուա Կիմիխը այս ամառ կհեռանա թիմից:

Ինչպես հայտնում է RMC Sport-ը, գերմանացի խաղացողի տրանսֆերով հետաքրքրված է ՊՍԺ-ն: Կիմիխի և «Բավարիայի» միջև նոր պայմանագրի շուրջ բանակցությունները փակուղի են մտել, և ֆրանսիացիները որոշել են օգտվել այդ հնարավորությունից։

Բացի ՊՍԺ-ից, Կիմիխով հետաքրքրված են նաև Պրեմիեր Լիգայի որոշ ակումբներ և «Բարսելոնան»: Այնուամենայնիվ, նրանք բոլորը սպասում են EURO-2024-ի ավարտին, նախքան խաղացողի հետ բանակցություններ սկսելը։

Հիշեցնենք, որ Կիմիխի պայմանագիրը «Բավարիայի» հետ ավարտվում է 2025 թվականի ամռանը։