Ջոշուա Զիրկզեն համաձայնության է եկել անգլիական ակումբի հետ

«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ուժեղացնել թիմի կազմը: Ինչպես հայտնում է CaughtOffside-ը, «կարմիր սատանաներն» արդեն համաձայնեցրել են անձնական պայմանագրի պայմանները «Բոլոնիայի» հարձակվող Ջոշուա Զիրկզեի հետ:

Ավելի վաղ «Բոլոնիան» հայտարարել էր, որ մեծ է հավանականությունը, որ Զիրկզեն այս ամառ կհեռանա ակումբից: Transfermarkt հեղինակավոր պորտալի մասնագետները 23-ամյա հոլանդացի ֆուտբոլիստին գնահատում են 50 մլն եվրո։

2023/2024 մրցաշրջանում Ջոշուա Զիրկզեն անցկացրել է 37 պաշտոնական հանդիպում, որոնցում խփել է 12 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում։