Ջոն Սթոունս. «Շվեյցարիայի հետ հանդիպումը մեզ համար փորձություն է»

«Մանչեսթեր Սիթիի» և Անգլիայի հավաքականի կենտրոնական պաշտպան Ջոն Սթոունսը կիսվել է EURO-2024-ի քառորդ եզրափակչի Շվեյցարիայի դեմ խաղի սպասելիքներով։

«Նրանք փայլուն խաղացողներ ունեն և փայլուն են խաղում այս մրցաշարում: Նրանք հիանալի խաղացողներ ունեն, և դա իսկապես լավ հանդիպում կլինի, փորձություն մեզ համար»,- ասել է Սթոունսը:

Անգլիա – Շվեյցարիա հանդիպումը կկայանա շաբաթ օրը՝ հուլիսի 6-ին, Դյուսելդորֆում։ Կիսաեզրափակիչում այս զույգի հաղթողը կխաղա Հոլանդիա-Թուրքիա հանդիպման հաղթողի հետ։