Խավիեր Տեբաս․ «Կիլիան Մբապպեի գալը «Ռեալի» համար ոչինչ չի երաշխավորում»

Իսպանական Լա Լիգայի ղեկավար Խավիեր Տեբասը խոսել է Կիլիան Մբապպեի՝ Մադրիդի «Ռեալ» տեղափոխության մասին։

«Մբապպեի գալուստը «Ռեալի» համար ոչինչ չի երաշխավորում։ Աստղի գալը միշտ չէ, որ նշանակում է, որ թիմն ավելի կատարյալ կդառնա։

Կան նաև այլ ասպեկտներ։ Օրինակ, Կրոսն ու Նաչոն հեռացան «Ռեալից»։

Առանց Մբապպեի, «Ռեալը» հաղթեց առաջնությունը չորս տուր առաջ: Կիլիանի գալը հաստատ թույլ չի տա «Ռեալին» նվաճել տիտղոսը, ասենք, մրցաշրջանի ավարտից ութ տուր առաջ։ Դա տեղի չի ունենա»,- ասել է Տեբասը: