Հայտնի է, թե որքան գումար է պահանջում «Յուվենտուսը» Ֆեդերիկո Կիեզայի համար

Ֆեդերիկո Կիեզան այս ամառ կարող է հեռանալ «Յուվենտուսից»։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ թուրինյան ակումբը որոշել է վաճառել խաղացողին, ում պայմանագրի ժամկետը լրանում է հաջորդ տարի։ Գլխավոր մարզիչ Տիագու Մոտտան հույս չի կապում եզրային հարձակվողի հետ։

Լրագրող Ռոմեո Ագրեստիի խոսքով՝ «Յուվենտուսը» Կիեզային գնահատում է 30 միլիոն եվրո։

Անցած մրցաշրջանում իտալացին Ա Սերիայում անցկացրել է 33 հանդիպում, դարձել 9 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։