EURO-2024. Խելահեղ ֆուտբոլ Շտուտգարտում․ Իսպանիան ավելացված ժամանակում հաղթեց Գերմանիային

EURO-2024-ի քառորդ եզրափակչի առաջին խաղում Իսպանիան մրցեց Գերմանիայի դեմ։

Լուիս դե լա Ֆուենտեի թիմը կարողացավ լարված պայքարում հաղթանակի հասնել մրցաշարի տանտեր Գերմանիայի նկատմամբ։

խաղի հաշիվը բացեց Դանի Օլմոն 51-րդ րոպեին։ Գերմանիան միայն 89-րդ րոպեին կարողացավ փրկվել պարտությունից հիմնական ժամանակում։ Գոլը հեղինակեց Ֆլորիան Վիրցը։

Ավելացված ժամանակի 119-րդ րոպեին Միկել Մերինոն Դանի Օլմոյի փոխանցումից հետո խփեց երկրորդ գոլն ու հաղթանակ պարգևեց Իսպանիային։

Իսպանիան կիսաեզրափակչում կմրցի Պորտուգալիա – Ֆրանսիա զույգի հաղթողի հետ։