Դիդյե Դեշամ. «Եթե տեղեկություն ունեք Պորտուգալիայի հավաքականի մասին, ուրախ կլինեմ լսել»

Ֆրանսիայի հավաքականի մարզիչ Դիդյե Դեշամը խոսել է EURO-2024-ի քառորդ եզրափակչի Պորտուգալիայի դեմ խաղի համար թիմի ֆիզիկական պատրաստվածության մակարդակի մասին։

«Թիմը լավ է գործում, խաղերի միջև կա չորս օր, ուստի անձնակազմի համար շատ աշխատանք կա վերականգնման առումով, այսօր մենք շատ չենք մարզվի, քանի որ խաղի նախորդ օրն է։

Ես Ադրիեն Ռաբիոյին փոխարինող մի քանի տարբերակ ունեմ, բայց հիմա դրա մասին խոսելու ժամանակը չէ: Բայց եթե դուք որևէ տեղեկություն ունեք Պորտուգալիայի հավաքականի մասին, ուրախ կլինեմ լսել այն»:

Հիշեցնենք, որ Պորտուգալիա – Ֆրանսիա հանդիպումը կկայանա հուլիսի 5-ին։