COPA AMERICA. Արգենտինայի հավաքականը կիսաեզրափակչում է

Կայացավ Ամերիկայի գավաթի խաղարկության  քառորդ եզրափակչի Արգենտինա – Էկվադոր հանդիպումը։

Խաղի հաշիվը 36-րդ րոպեին բացեց Լիսանդրո Մարտինեսը, իսկ 91-րդ րոպեին Էևին Ռոդրիգեսը փրկեց Էկվադորի հավաքականին պարտությունից:

Խաղի հիմնական ժամանակը ավարտվեց 1:1 հաշվով, իսկ 11 մետրանոց հարվածաշարում ավելի ուժեղ գտնվեցին Աշխարհի չեմպիոնները և հաղթեցին՝ 4:2 հաշվով:

Նշենք, որ Լիոնել Մեսսին վրիպեց 11 մետրանոցին, իսկ Էմիլիանո Մարտինեսը երկու սեյֆ կատարեց:

Կիսաեզրափակչում Լիոնել Սկալոնիի թիմը կմրցի Վենեսուելա – Կանադա զույգի հաղթողի հետ։