Բեռնարդու Սիլվա․ «Ռոնալդուն լավագույնն է, իսկ Կիլիանը նոր է սկսում պատմություն գրել»

Պորտուգալիայի հավաքականի կիսապաշտպան Բեռնարդու Սիլվան EURO-2024-ի քառորդ եզրափակչի Ֆրանսիայի հետ հանդիպման նախօրեին խոսել է Կրիշտիանու Ռոնալդուի և Կիլիան Մբապպեի մասին։

«Խոսքը Կիլիանի և Կրիշտիանուի մասին չէ, սա Պորտուգալիայի և Ֆրանսիայի մասին է:

Բայց նրանք երկու ականավոր խաղացողներ են: Կրիշտիանուն լավագույնն է պատմության մեջ, Կիլիանը մեծ գործեր է սկսում։

Այնուամենայնիվ, խոսքը թիմերի մասին է։ Մենք ցանկանում ենք դուրս գալ կիսաեզրափակիչ»,- Սիլվայի խոսքերն է մեջբերում O Jogo-ն։

Պորտուգալիա – Ֆրանսիա հանդիպումը կկայանա հուլիսի 5-ին։