Էրիկ տեն Հագը նոր պայմանագիր ստորագրելուց առաջ պահանջով դիմել է ակումբի ղեկավարությանը

«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավար Էրիկ տեն Հագը նոր պայմանագիր ստորագրելուց առաջ պահանջով դիմել է ակումբի ղեկավարությանը։

Հոլանդացի մասնագետը երկարաձգեց պայմանագիրը «կարմիր սատանաների» հետ մինչև 2026 թվականի կեսերը, ինչի մասին պաշտոնապես հայտնի դարձավ հինգշաբթի օրը։ Ըստ UtdDistrict-ի՝ բանակցությունների մեկնարկից առաջ Տեն Հագը հասկացրել է մանկունիացիների ղեկավարներին, որ ակումբը պետք է պահպանի ավագ Բրունու Ֆերնանդեշին:

Պորտուգալացի հարձակվողական ոճի կիսապաշտպանի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում Սաուդյան Արաբիայի առաջնության ներկայացուցիչները։ Ըստ շրջանառվող լուրերի՝ կողմերի միջեւ արդեն քննարկումներ են եղել։

Անցած մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդը» Էրիկ տեն Հագի գլխավորությամբ նվաճեց Անգլիայի գավաթը։ Առաջնությունում թիմը զբաղեցրել է ութերորդ հորիզոնականը։