Անդրես Ինյեստա․ «Լամին Յամալի տաղանդը նորմայից բարձր է»

«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Անդրես Ինյեստան խոսել է 16-ամյա իսպանացի վինգեր Լամին Յամալի մասին։

«Դա մի փոքր անբնական է, բայց կան բացառություններ: Նա այն խաղացողներից է, ում տաղանդը նորմայից բարձր է: Ամեն ինչ սկսվում է նրա համար:

Նրա համար անհրաժեշտ է շարունակել սովորել և կատարելագործվել, պահպանել շարունակականությունը։ Նա 16 տարեկան է, ոչ թե 23»,- Ինյեստայի խոսքերն է փոխանցում Mundo Deportivo-ն։

Յամալը 2023/24 մրցաշրջանում անցկացրած 49 խաղում դարձել է 6 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։