Համացանցում հայտնվել է Լիոնել Մեսսիի և Լամին Յամալի 16 տարի առաջվա լուսանկարը 📸

«Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալի հայրը ցուցադրել է որդու խորհրդանշական լուսանկարը։

Ինչպես գրում է AS-ը, լուսանկարում, որն արվել է 16 տարի առաջ, պատկերված են նոր ծնված Յամալն ու ապագա «Ոսկե Գնդակի» ութակի դափնեկիր Լիոնել Մեսսին։

«Երկու լեգենդների սկիզբը»,- գրել է Յամալի հայրը՝ Մունիր Նասրաուին, ով հրապարակել է լուսանկարը։

Տարածված լուսանկարում Յամալի մայրը դեռ երիտասարդ Մեսսիի հետ Յամալին լողացնում է։

Շատերը լուսանկարը համարում են խորհրդանշական՝ բացատրելով, որ Մեսսին «օրհնում է» դրա մեջ գտնվող երեխային։