Վիլիանը հրաժարվում է երկարաձգել պայմանագիրը «Ֆուլհեմի» հետ

«Շախտյորի» նախկին կիսապաշտպան Վիլիանը մտադիր չէ ավարտել կարիերան։ Այնուամենայնիվ, 35-ամյա ֆուտբոլիստը, ամենայն հավանականությամբ, կլքի Պրեմիեր Լիգան:

Հիշեցնենք, որ 2022 թվականի սեպտեմբերին Վիլիանը, ով նախկինում հանդես էր գալիս «Չելսիում» և «Արսենալում», ազատ գործակալի կարգավիճակով վերադարձավ Պրեմիեր Լիգա և պայմանագիր կնքեց «Ֆուլհեմի» հետ։

Այս ընթացքում բրազիլացին անցկացրել է 67 հանդիպում, որոնցում դարձել է 10 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Տրամաբանական է, որ «Ֆուլհեմի» գլխավոր մարզիչ Մարկո Սիլվան ցանկանում էր, որ Վիլիանը գոնե մեկ տարի մնար թիմում։ Սակայն, ըստ Daily Mail-ի, ֆուտբոլիստը մերժել է նաեւ լոնդոնյան ակումբի երկրորդ առաջարկը։

Վիլիանը դիտարկում է կարիերան Թուրքիայում և Սաուդյան Արաբիայում շարունակելու տարբերակները։