Սաուդյան ակումբը մտադիր է պայմանագիր կնքել Մարկինյոսի հետ

Սաուդյան Արաբիայի «Ալ-Իթթիհադն» անում է ամեն ինչ, որպեսզի այս ամառ ձեռք բերի ՊՍԺ-ի ավագ Մարկինյոսին:

Ֆրանսիական լրատվամիջոցները հայտնում են, որ ֆուտբոլիստը տեղյակ է սաուդյան ակումբի հետաքրքրության մասին և դեմ չէ այդ տեղափոխությանը։ ՊՍԺ-ն նույնպես տեղյակ է այս իրավիճակի մասին, սակայն մտադիր է պահել իր ավագին:

Մարկինյոսը ՊՍԺ է տեղափոխվել 2013 թվականին «Ռոմայից»: Այս ընթացքում ֆուտբոլիստը անցկացրել է 443 հանդիպում, որոնցում դարձել է 38 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։