Բունդեսլիգան հրապարակել է 2024/25 մրցաշրջանի օրացույցը

Գերմանիայի ֆուտբոլային լիգան (DFL) հրապարակել է Բունդեսլիգայի և 2-րդ Բունդեսլիգայի 2024/25 մրցաշրջանի խաղերի օրացույցը։

Բունդեսլիգայի առաջնությունը կմեկնարկի Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» և նախորդ տարվա չեմպիոն Լևերկուզենի «Բայերի» միջև խաղով։ Այն կկայանա ուրբաթ օրը՝ օգոստոսի 23-ին «Բորուսիա Պարկ» մարզադաշտում:

Բունդեսլիգա 2-ի նոր մրցաշրջանը մեկնարկում է երեք շաբաթ շուտ՝ ուրբաթ՝ օգոստոսի 2-ին։ Մեկնարկային խաղում «Քյոլնը» կընդունի «Համբուրգին»։

Բունդեսլիգայի 1-5-րդ տուրերի հանդիպումների ճշգրիտ օրերն ու ժամերը հայտնի կդառնան հուլիսի 15-19-ը: Ինչ վերաբերում է Բունդեսլիգայի 2-ին, ապա 1-2 տուրերի ժամանակը հայտնի կդառնա հաջորդ շաբաթ: 

Գերմանիայի Սուպերգավաթը կխաղարկեն «Բայերը» և առաջնությունում երկրորդ տեղը զբաղեցրած «Շտուտգարտը»: Հանդիպումը կկայանա շաբաթ օրը՝ օգոստոսի 17-ին, Լևերկուզենի «Բայ Արենա» մարզադաշտում: