Սըր Ալեքս Ֆերգյուսոն. «Չեմ պատկերացնում, որ Ռոնալդուն կխաղա Աշխարհի 2026 թվականի առաջնությունում»

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Սըր Ալեքս Ֆերգյուսոնը խոսել է պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ապագայի մասին։

«Չեմ պատկերացնում Ռոնալդուին, որը կխաղա Աշխարհի 2026 թվականի առաջնությունում։ Առաջիկա տարիներին ֆուտբոլն ավելի արագ և ֆիզիկական կդառնա, իսկ գրոհների համար տարածքներն ավելի ու ավելի կփոքրանան։ Ի տարբերություն պաշտպանների՝ հարձակվողները ավելի դժվար են խաղում ամենաբարձր մակարդակով, քանի որ մեծանում են:

Եվս մեկ կամ երկու տիտղոս նվաճելը մեծ տարբերություն չի ունենա Ռոնալդուի համար: Նա արդեն ունի շատ բացառիկ կարիերա»,- ասել է Սըր Ալեքսը գերմանական Bild թերթին տված հարցազրույցում:

Ավելի վաղ 39-ամյա Ռոնալդուն ասել էր, որ ընթացիկ EURO-ն իր կարիերայում վերջինն է լինելու, բայց միևնույն ժամանակ ակնարկել է, որ չի հեռանա միջազգային ֆուտբոլից մինչև ԱԱ-2026-ին մասնակցելը։