«Ռոման» ցանկանում է ձեռք բերել Լա Լիգայի լավագույն ռմբարկուներից մեկին

«Ռոման» մտադիր է պայմանագիր կնքել «Վիլյառեալի» նորվեգացի հարձակվող Ալեքսանդր Սորլոտի հետ։

Ինչպես հայտնում է իսպանական Relevo լրատվական պորտալը, հռոմեական ակումբն արդեն արել է ֆուտբոլիստի տրանսֆերի առաջին առաջարկը (չբացահայտված գումար), սակայն «Վիլյառեալն» անմիջապես մերժել է այն՝ սահմանելով 35 միլիոն եվրո:

Նշվում է, որ «Ռոման» արդեն գնահատում է առաջարկը բարելավելու տարբերակները։ Սպասվում է, որ առաջիկայում կողմերի միջեւ բանակցությունները կշարունակվեն։

Անցած մրցաշրջանում Սորլոտը բոլոր մրցաշարերում խփել է 26 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում։