«Ռեալի» ֆուտբոլիստը շուտով կտեղափոխվի «Նապոլի»

Պաշտպան Ռաֆա Մարինը, ով պայմանագիր ունի Մադրիդի «Ռեալի» հետ, շուտով կդառնա իտալական «Նապոլիի» խաղացող։

Հաղորդվում է, որ ակումբներն արդեն պայմանավորվել են առաջիկա տրանսֆերի շուրջ 12 միլիոն եվրոյի դիմաց։ Գործարքը կներառի 22-ամյա իսպանացուն հետ գնելու տարբերակ:

Մարինը «Ռեալի» սան է։ Նախորդ մրցաշրջանում նա վարձավճարով հանդես է եկել «Ալավեսում»՝ թիմի կազմում բոլոր մրցաշարերում անցկացնելով 35 հանդիպում՝ առանց գոլ խփելու։

Ռաֆա Մարինայի պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։