«Ռեալը» «Ինտերի» ֆուտբոլիստին որպես Նաչո Ֆերնանդեսի փոխարինող է դիտարկում

Մադրիդի «Ռեալը» ներկայումս փոխարինող է փնտրում իր նախկին ավագ Նաչո Ֆերնանդեսին, ով տեղափոխվել է «Ալ-Կադիսիա»։

Իսպանական As հրատարակության համաձայն՝ Մադրիդի «Ռեալը» հետաքրքրություն է ցուցաբերում Միլանի «Ինտերի» և Գերմանիայի երիտասարդական հավաքականի կենտրոնական պաշտպան Յան Աուրել Բիսեկի նկատմամբ։ 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքն այժմ գնահատվում է 16 միլիոն եվրո, Իտալիայի չեմպիոնի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի ամառ։

Բիսեկը «Ինտերում» հանդես է գալիս 2023 թվականի ամառից։ 2023/2024 մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 21 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։