Պեպ Գվարդիոլայի նախկին օգնականը մեկ տարով որակազրկվել է խաղադրույքների պատճառով

Պեպ Գվարդիոլայի նախկին օգնական Ռիչարդ Բրիդսը մեղավոր է ճանաչվել խաղադրույքների խախտումների մեջ և 12 ամսով որակազրկվել ֆուտբոլից։

Ինչպես նշում է Daily Mail-ը, մասնագետն անկախ հանձնաժողովի որոշման պատճառով կորցրել է «Բարնլիում» վերլուծաբանի աշխատանքը։ Բրեդսի 456 խաղադրույքների մեծ մասը կատարվել է «Մանչեսթեր Սիթիում» աշխատելու ժամանակ։

Նա 12 խաղադրույք է կատարել խաղացողների տրանսֆերների վրա, ինչը ներքին տեղեկատվություն է։ Մեկ խաղադրույք՝ 515 ֆունտ ստերլինգ արժողությամբ, կատարվել է անձնակազմի երեկույթի առավոտյան՝ անանուն խաղացողի ապագան քննարկելու համար:

Ռիչարդ Բրեդսին որակազրկել են 12 ամսով, տուգանել 4500 ֆունտ ստեռլինգով և պարտավորեցրել վճարել 500 ֆունտ ստերլինգ ծախսերը։ Մասնագետն իրավունք ունի նաև բողոքարկել այս որոշումը։