Պաշտոնական․ Պյոտր Զելինսկին պայմանագիր է կնքել իտալական գրանդի հետ

«Ինտերը» պայմանագիր է կնքել կենտրոնական կիսապաշտպան Պյոտր Զելինսկու հետ:

Նա Իտալիայի չեմպիոնին միացել է «Նապոլիից» ազատ գործակալի կարգավիճակով:

Ֆուտբոլիստը «Նապոլիում» հանդես է գալիս 2016 թվականից, երբ տեղափոխվեց «Ուդինեզեից»։ Ֆուտբոլիստը թիմի կազմում անցկացրել է ավելի քան 350 հանդիպում։ Իսկ 2022/23 մրցաշրջանում նա և իր թիմակիցները հաղթեցին Ա Սերիայում։