Նիկոլայ Շապարենկոն չի ցանկանում տեղափոխվել հռոմեական ակումբ

Կիեւի «Դինամոյի» կիսապաշտպան Նիկոլայ Շապարենկոն չի ցանկանում տեղափոխվել «Լացիո»՝ չնայած ստացված կոնկրետ առաջարկին։ Այս մասին հայտնել է TaToTake-ը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։

Հռոմեացիները պատրաստ էին «Դինամոյին» 10 միլիոն եվրո վճարել Շապարենկոյի համար: Փաստն այն է, որ Շապարենկոն կարիերան Պրեմիեր Լիգայում շարունակելու տարբերակներ ունի, և դա նրան թվում է ավելի ճիշտ տարբերակ։ Թե անգլիական որ ակումբներն են մասնակցում այս գործարքին, չի նշվում։

Հավելենք, որ Շապարենկոյի պայմանագիրը «Դինամոյի» հետ ավարտվում է 2026 թվականի ամռանը։