Նիկոլո Զանիոլոն մոտ է Ա Սերիա վերադառնալուն

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել է, որ Ա Սերիայի ակումբներից մեկն արդեն համաձայնեցրել է կիսապաշտպան Նիկոլո Զանիոլոյի տրանսֆերի պայմանները։

Զանիոլոն նախորդ մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է «Ասթոն Վիլայում», սակայն բրիտանացին չի որոշել օգտվել «Գալաթասարայի» հետ պայմանագրում ներառված գնման կետից։

Միաժամանակ դա չի նշանակում, որ իտալացին նոր մրցաշրջանում խաղալու է Թուրքիայում։ Ռոմանոյի խոսքերով՝ հարձակվողական ոճի կիսապաշտպանը կտեղափոխվի «Ատալանտա»: 

25-ամյա ֆուտբոլիստը շատ է հետաքրքրված Բերգամո տեղափոխվելով։ Վերջնական մանրամասները դեռ պետք է համաձայնեցվեն։

Զանիոլոն Ա Սերիայում հայտնի է, նա արդեն այնտեղ խաղացել է «Ռոմայի» և «Ինտերի» կազմում: