«Միլանի» կիսապաշտպանը կարող է հեռանալ թիմից այս ամռանը

«Միլանի» կենտրոնական կիսապաշտպան Իսմայել Բենասերը կարող է հեռանալ թիմից այս ամռանը, հայտնում է ինսայդեր Նիկոլո Շիրան։

Աղբյուրի տեղեկություններով՝ միլանյան ակումբը պատրաստ է վաճառել 26-ամյա ալժիրցուն։

Միաժամանակ, Սաուդյան Արաբիայի անանուն ակումբը պատրաստ է առաջիկա օրերին առաջարկ անել Բենասերի տրանսֆերի համար։

Կիսապաշտպանը «Միլանում» հանդես է գալիս 2019 թվականից։ Նախորդ մրցաշրջանում նա 25 խաղում դարձել է 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։