Marca. 39 ֆուտբոլիստներ կարող են բաց թողնել EURO-2024-ի կիսաեզրափակիչը

Բոլորը պատկերացնում են Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ՝ լի համաշխարհային ֆուտբոլի աստղերով։ Անկախ նրանից, թե որ թիմերը կանցնեն կիսաեզրափակչի ուղեգիր, կան բազմաթիվ բարձրակարգ խաղացողներ, ովքեր պետք է մասնակցեն այս հանդիպումներին, սակայն խնդիր կա, որ նրանցից ոմանք կարող են բաց թողնել: Հաշվի առնելով չափից շատ դեղին քարտերի համար սահմանված պատժամիջոցները՝ 39 խաղացողներ հաջորդ փուլի հանդիպումները բաց թողնելու վտանգի տակ են, և որոշ դեպքերում նրանք իրենց թիմերի առանցքային խաղացողներն են: Բայց նախ պետք է որակավորվել մրցույթի այս փուլի համար:

Ֆրանսիացիները որակազրկման վտանգի տակ են՝ Կիլիան Մբապպեն, Անտուան ​​Գրիզմանը, Ուսման Դեմբելեն և Օրելիեն Չուամենին: Պորտուգալիայի հավաքականի կազմում 6 դեղին քարտ ստացած ֆուտբոլիստներ կան՝ Կրիշտիանու Ռոնալդուն, Ժոաու Կանսելուն, Ֆրանսիսկու Կոնսեյկաուն, Ժոաու Պահլինյան, Պեդրու Նետւն և Ռուբեն Նևեշը:

Ինչ վերաբերում է Իսպանիային՝,Դանի Կարվախալը, Ռոբին լե Նորմանդը և Ալվարո Մորատան կարող են բաց թողնել կիսաեզրափակիչը։ Ռիսկի տակ է նաև Դանի Վիվիանը, թեև նա դժվար թե խաղա: Նրանց մրցակիցը՝ Գերմանիան, այս իրավիճակում ունեն Անտոնիո Ռյուդիգերն ու Ռոբերտ Անդրիչին։ Անգլիացիներն ունեն որակազրկման վտանգի տակ գտնվող չորս ֆուտբոլիստներ՝ Ջուդ Բելինգհեմը, Ֆիլ Ֆոդենը, Կիրան Տրիպյեն և Կոբի Մայնուն:

Շվեյցարիան և Հոլանդիան նույնպես իրենց հայտացուցակում ունեն խաղացողներ, ովքեր նպատակահարմար չեն քառորդ եզրափակչում զգուշացումներ ստանալ՝ Գրանիտ Ջական, Ռեմո Ֆրոյլերը, Դեն Նդոյեն, Վինսենթ Սերրոն, Ռիկարդո Ռոդրիգեսը, Դենզել Դյումֆրիսը, Դոնյել Մալենը, Ջերդի Սխոութենը և Յոնաս Վիրմանը: Ամենաբարդ իրավիճակում է հայտնվել Թուրքիայի ազգային հավաքականը, քանի որ որակազրկման սպառնալիքի տակ է ութ խաղացող։