«Մանչեսթեր Յունայթեդը» երկարաձգել է պայմանագիրը Էրիկ տեն Հագի հետ

«Մանչեսթեր Յունայթեդը» երկարաձգել է պայմանագիրը գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի հետ։

Նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսը։

54-ամյա հոլանդացի մասնագետը «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորում է 2022 թվականից։ 2023/24 մրցաշրջանում մանկունիացիները Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում գրավեցին 8-րդ տեղը և նվաճեցին Անգլիայի գավաթը։

Նախկինում հաղորդվում էր, որ Տեն Հագի մարզչական շտաբում փոփոխություններ են լինելու։