Լուիս դե լա Ֆուենտե. «Հանդիպման արդյունքը կորոշեն մանրուքները»

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն խոսել է Եվրոպայի 2024 թվականի առաջնության 1/4 եզրափակչի Գերմանիայի դեմ խաղին իր սաների պատրաստվածության մասին։

«Մենք հավակնոտ ենք և գիտեինք, որ ոչ ոք երբեք չի հաղթել EURO-ի առաջին չորս խաղերում: Մենք ունենք լավագույն թիմը և լավագույն խաղացողները: Մենք պայքարելու ենք և գիտենք, թե ինչպիսի թիմ է մեզ սպասվում:

Գերմանիան ունի անհատապես ուժեղ խաղացողներ, նվիրվածություն և վստահություն։ Սա հզոր թիմ է՝ հիանալի խաղացողներով, հայտնի գերմանական մեքենա: Շատ լարված հանդիպում է լինելու, բայց մենք շատ վստահ ենք մեր խաղում։ Գիտեմ, որ սա արդեն կլիշե է դարձել ֆուտբոլում, բայց հանդիպման արդյունքը կորոշեն մանրուքները»,- ասաց մասնագետը։

Հանդիպումը կմեկնարկի հուլիսի 5-ին։