Լուկաս Պակետան մոտ է կարիերան հայրենիքում շարունակելուն

Բրազիլական «Ֆլամենգոյի» ղեկավարությունը բանակցություններ կվարի «Վեսթ Հեմի» հետ Լուկաս Պակետայի տրանսֆերի շուրջ։

Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, բրազիլական ակումբը ներկայումս փորձում է վարձակալել կիսապաշտպանին, սակայն ավելի հավանական է, որ կողմերը լիարժեք տրանսֆեր կնքեն։

Աղբյուրը հայտնում է նաև 27-ամյա ֆուտբոլիստի շրջապատի հետ առաջիկա բանակցությունների մասին։

Նախորդ մրցաշրջանում Պակետան 43 խաղում դարձել է 8 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։