Լիոնել Մեսսիի մասնակցությունը COPA AMERICA-ի քառորդ եզրափակչին հարցականի տակ է

Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին ասել է, որ թիմի ավագ Լիոնել Մեսսիի մասնակցությունը COPA AMERICA-ի քառորդ եզրափակչի՝ Էկվադորի դեմ խաղում մնում է հարցականի տակ։

Մեսսին մկանային վնասվածք է ստացել Չիլիի հետ խմբային փուլի 2-րդ տուրի խաղում (1:0), որից հետո չի մասնակցել Պերուի հետ հանդիպմանը (2:0):

«Մենք կմարզվենք, իսկ հետո կորոշենք՝ կխաղա Մեսսին»։ Մենք դեռ ժամանակ ունենք։ Կարծում էի, որ արդար կլինի, որ Մեսսին ժամանակ հատկացնի և հնարավորինս շատ մարզվի: Նրա հետ խոսելուց հետո մենք կորոշենք՝ արդյոք նա կարող է խաղալ Էկվադորի հետ»,- Սկալոնիի խոսքերն է մեջբերում ESPN-ը։

Արգենտինայի հավաքականը հուլիսի 4-ին Հյուսթոնում (ԱՄՆ) կխաղա Էկվադորի ընտրանու հետ։