Լերոյ Սանե․ «Բոլորը սպասում են այս հանդիպմանը»

Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Լերոյ Սանեն կիսվել է հուլիսի 5-ին կայանալիք EURO-2024-ի քառորդ եզրափակչի Իսպանիայի դեմ խաղի սպասելիքներով։

«Այս հանդիպումը հետաքրքիր կլինի դիտել բոլորին ամբողջ աշխարհում: Բոլորը սպասում են այս հանդիպմանը։

«Բավարիայի» որոշ հանդիպումներից հետո ցավից ազատվելու համար հաճախ պահանջվում էր 5-6 օր։ Շատ ուրախ եմ, որ ընդմիջում վերցրի վերականգնվելու համար և եկա EURO-ին։ Ցավոք, չեմ կարող ասել, որ վնասվածքն ամբողջությամբ բուժվել է, բայց վերջին հանդիպումներից հետո ինձ լավ եմ զգում»,- ասել է Սանեն։