Յուլիան Նագելսմանը կարգելի իր ֆուտբոլիստներին հանդիպել իրենց կանանց

Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը կարգելի իր խաղացողներին հանդիպել իրենց կանանց և ընկերուհիների հետ, եթե Գերմանիայի հավաքականը դուրս գա EURO-2024-ի կիսաեզրափակիչ, հայտնում է Bild-ը։

Գերմանիայի հավաքականը Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչում կհանդիպի Իսպանիայի ընտրանու հետ։ Հանդիպումը կկայանա Շտուտգարտում հուլիսի 5-ին։

Bild-ը հայտնում է, որ իսպանացիների նկատմամբ հաղթանակի դեպքում ոչ մի կին չի կարողանա մտնել գերմանական թիմի հյուրանոց։ Դա պնդել է Նագելսմանը, ով կարծում է, որ հակառակ դեպքում խաղացողները չեն ունենա բավարար ժամանակ կիսաեզրափակչին պատրաստվելու համար։ Հաղորդվում է, որ նախկինում 36-ամյա մասնագետը ֆուտբոլիստներին չի արգելել հյուրանոցի տարածքում հանդիպել կանանց։

Կիսաեզրափակչում Գերմանիայի հավաքականը կհանդիպի Ֆրանսիա – Պորտուգալիա դիմակայության հաղթողի հետ։