Ջուդ Բելինգհեմը չի որակազրկվի, բայց տուգանք կվճարի անպարկեշտ ժեստի պատճառով

Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը չի որակազրկվի Եվրոպայի 2024 թվականի առաջնությունում անպարկեշտ ժեստի պատճառով։

Ըստ Bild-ի՝ Մադրիդի «Ռեալի» աստղը կտուգանվի գումարով, սակայն կօգնի Անգլիային մրցաշարի քառորդ եզրափակչի՝ Շվեյցարիայի դեմ խաղում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՈւԵՖԱ-ն հետաքննում է Բելինգհեմի պահվածքը EURO-2024-ի 1/8 եզրափակչի Սլովակիայի հավաքականի հետ խաղում (2:1): 

Անգլիայի և Շվեյցարիայի հավաքականների հանդիպումը կկայանա հուլիսի 6-ին։