Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը նշել է «Բարսելոնայի» առաջընթացը բարենպաստ ֆինանսական հաշվեկշռի հասնելու հարցում:
««Բարսելոնայի» համար այս տարին ամենահեշտն է, համեմատած նախորդ տարիների հետ, նրանք հասկանում են, թե ինչ է պետք անել նոր խաղացողներ ներգրավելու համար, նրանք լավ տիրապետում են ֆինանսական ֆեյր-փլեյին:
Նրանք դուրս են գալիս տնտեսական ծանր վիճակից։ Տեսնենք՝ նրանք կլուծե՞ն մնացած խնդիրները, և կկարողանա՞ն կնքել այն կարևոր պայմանագրերը, որոնց նրանք ձգտում են»,- Տեբասի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։