Ջամալ Մուսիալան նշել է, թե ինչի շնորհիվ կարող է Գերմանիան հաղթել EURO-2024-ում

Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Ջամալ Մուսիալան հայտարարել է, որ ցանկանում է հաղթել Եվրոպայի 2024 թվականի առաջնությունը։

Ինչպես գիտեք, մրցաշարի 1/4 եզրափակչում Բունդեսթիմը կհանդիպի Իսպանիայի հավաքականի հետ ուրբաթ օրը՝ հուլիսի 5-ին:

«Այո, այն, որ մրցաշարը տեղի է ունենում Գերմանիայում, մեզ լրացուցիչ ուժ է տալիս։ Մենք աջակցություն ենք զգում։ Երբ ամբողջ երկիրը կանգնած է մեր թիկունքում, շատ բան հնարավոր է դառնում։

Ինձ համար մեծ պատիվ է, և ես իսկապես ուրախ եմ այստեղ գտնվելու համար: Ուզում եմ, որ երկիրը հպարտանա ինձնով և երջանիկ լինի։ Նման պատասխանատվությունը մեծ հաճույք է պատճառում»,- խոստովանել է 21-ամյա Մուսիալան, ով ակումբային մակարդակով պաշտպանում է «Բավարիայի» գույները: