«Ինտերը» վնասվածքի պատճառով կորցրեց իր կիսապաշտպանին մինչև 2024 թվականի ավարտը

Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Տեյխոն Բյուքենանը չի խաղա մինչև 2024 թվականի ավարտը։

Ֆուտբոլիստը սրունքի վնասվածք է ստացել COPA AMERICA-ի խաղարկությունում Կանադայի հավաքականի հետ մարզման ժամանակ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ ֆուտբոլիստը բացակայելու է նվազագույնը 5-6 ամսով։

«Ինտերի» գործադիր տնօրեն Բեպպե Մարոտտան արդեն սկսել է Տեյխոնի փոխարինողի փնտրտուքը։