Իլկայ Գյունդողան․ «Իսպանիայի հետ խաղից առաջ մենք վստահ չլինելու պատճառ չունենք»

Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը EURO-2024-ի 1/8 եզրափակչի Իսպանիայի դեմ խաղից առաջ կիսվել է իր սպասելիքներով։

«Միանշանակ հավասար խաղ է լինելու: Կարծում եմ, որ մեր երկու թիմերը, հավանաբար, այս պահին մրցաշարի լավագույն ֆուտբոլն են ցուցադրում: 

Մենք վստահ չլինելու պատճառ չունենք։ Մենք շատ լավ թիմ ունենք, կայացած ենք, ունենք հստակ գաղափարներ, որոնք արդեն իրականացրել ենք խաղադաշտում, որոնցով առաջ ենք գնում, և որոնք մինչ այժմ շատ լավ են աշխատել։ Բացի այդ, մենք շատ լավ հարաբերություններ ունենք թիմի ներսում, խաղադաշտում»,- Իլկայի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։