Ջանլուիջի Բուֆֆոն. «Այս արդյունքի համար պատասխանատու են բոլորը»

Նախկին դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը, ով այժմ գլխավորում է Իտալիայի հավաքականի պատվիրակությունը, EURO-2024-ից ազգային հավաքականի հեռանալուց հետո կասկածներ է հայտնել ֆուտբոլի ֆեդերացիայում իր ապագայի վերաբերյալ։

«Տեղի ունեցածից հետո ես միայն խնդրեցի, ինչպես միշտ, ընդհանուր վերլուծություն անել ապագան գնահատելու համար: Ես դժգոհ չէի Շվեյցարիայի հետ խաղից, բայց ներքին խնդիրը շատ ավելի լուրջ է:

Մեր թիմը կարող էր ավելի լավ հանդես գալ, ինչպես և մենք բոլորս. նույնիսկ ես՝ իմ դերում, գուցե չարդարացրի սպասելիքները, և բոլորն են պատասխանատու այդ ելույթի համար»:

Հիշեցնենք, որ Իտալիայի հավաքականը դուրս մնաց մրցաշարից EURO-2024-ի 1/8 եզրափակչում Շվեյցարիային պարտվելուց հետո (2:0):