Գարեթ Սաութգեյթը Անգլիայի ընտրանու կազմն ամբողջությամբ կփոխի Շվեյցարիայի դեմ խաղում

Գարեթ Սաութգեյթը լուծում է փնտրում Անգլիայի վատ ելույթների համար: Ինչպես հայտնում է The Telegraph-ը, Շվեյցարիայի հետ հանդիպման համար հնարավոր է կազմի ամբողջական փոփոխություն։

Չնայած թիմը դուրս եկավ EURO-2024-ի քառորդ եզրափակիչ, նրանց խաղը հիասթափեցնող էր։ Անգլիան սկզբում չկարողացավ լավ հանդես գալխմբում, իսկ հետո դժվարին պայքարում 2-1 հաշվով հաղթանակ տարավ Սլովակիայի նկատմամբ:

Այժմ Սաութգեյթի սաները պատրաստվում են Շվեյցարիայի հետ հանդիպմանը։ Հանդիպումը նախատեսված է հուլիսի 6-ին։ 

The Telegraph-ը հայտնել է, որ մարզիչը մտադիր է անցնել երեք պաշտպանի, թեպետ անգլիացիները ներկայումս խաղում են չորսով։ Կենտրոնական պաշտպանի դերի համար պայքարում են Կայլ Ուոքերը, Էզրի Կոնսան և Ջոն Սթոունսը:

Հարցը մնում է, թե ով է խաղալու եզրերում․ մեկնարկային կազմում տեղի համար կպայքարեն Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը, Կիրան Տրիպիեն, Բուկայո Սական և Լյուկ Շոուն:

Եթե ​​Անգլիան իսկապես փոխի իր սխեման, նրանք պետք է զույգ փնտրեն Հարի Քեյնի համար: Ակնհայտ ընտրությունը կարծես թե Իվան Տոնին է, ով լավ փոխարինման դուրս եկավ Սլովակիայի դեմ խաղում։