Ֆիլիպո Ինձագին գլխավորեց Բ Սերիայի ակումբը

Ֆիլիպո Ինձագին պաշտոնապես դարձել է «Պիզայի» գլխավոր մարզիչը։

50-ամյա իտալացի մասնագետի պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը:

Ինձագիի նախկին ակումբը «Սալերնիտանան» էր, որտեղ նա աշխատել է 2023 թվականի հոկտեմբերից մինչև 2024 թվականի փետրվարը։

2023/24 մրցաշրջանում «Պիզան» ավարտեց մրցաշրջանը Բ Սերիայի մրցաշարային աղյուսակում 13-րդ տեղով: