«Քրիսթալ Փելասի» պաշտպանը կարող է տեղափոխվել իսպանական ակումբ

Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է անգլիական «Քրիսթալ Փելասի» պաշտպան Մարկ Գեհիով, հայտնում է The Sun-ը։

Հաղորդվում է, որ 23-ամյա Գեհիին հետևում են նաև իսպանական «Բարսելոնան» և իտալական «Յուվենտուսը»:

2023/24 մրցաշրջանում Մարկ Գեհին «Քրիսթալ Փելասի» կազմում անցկացրել է 29 հանդիպում, որոնցում կատարել է 1 գոլային փոխանցում։