«Բոլոնիայի» պաշտպան Ռիկարդո Կալաֆիորին կարող է տեղափոխվել Լոնդոնի «Արսենալ»:
Ինչպես հայտնում է Corriere dello Sport-ը, իտալական ակումբը մերժել է «զինագործների» առաջին առաջարկը՝ 47 միլիոն եվրո։
Նշվում է, որ «Բոլոնիան» Կալաֆիորիի տրանսֆերի համար պահանջում է առնվազն 50 միլիոն եվրո։
Սակայն «Արսենալը» պատրաստ է բավարարել մյուս կողմի ֆինանսական պահանջները եւ ավելացնել առաջարկի չափը։
Ավելի վաղ Կալաֆիորիի նկատմամբ հետաքրքրություն էին հայտնել նաև «Չելսին», «Ռեալը» և «Յուվենտուսը»:
Նախորդ մրցաշրջանում 22-ամյա պաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրած 33 խաղում դարձել է 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։