Արտեմ Դովբիկը կարող է տեղափոխվել իտալական Ա Սերիա

Իսպանական «Ժիրոնա» ակումբի և Ուկրաինայի հավաքականի հարձակվող Արտեմ Դովբիկը կարող է տեղափոխվել իտալական Ա Սերիա։

27-ամյա հարձակվողը «Միլանի» շորթլիստում է՝ թիմի հարձակումն ուժեղացնելու համար: Սակայն Դովբիկը միակը չէ ցուցակում։

Հաղորդվում է, որ միլանցիները հետևում են նաև բելգիացի Ռոմելու Լուկակուին և «Բոլոնիայի» հոլանդացի հարձակվող Ջոշուա Զիրկզեի խաղերին։